Ադրբեջանն ու Սերբիան ստորագրել են 2026թ. ռազմական համագործակցության պլանը

Ադրբեջանի և Սերբիայի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի են ունեցել «Երկկողմ ռազմական համագործակցության շուրջ բանակցություններ»։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:


Միջազգային ռազմական համագործակցության վարչությունում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։ Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, և կողմերը գոհունակություն են հայտնել 2025 թվականի ռազմական համագործակցության պլանով նախատեսված միջոցառումների իրականացման կապակցությամբ։


Հանդիպման ավարտին ստորագրվել է «Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև 2026 թվականի երկկողմ ռազմական համագործակցության պլանը»։