Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանից Հայաստան հացահատիկի երկաթուղային փոխադրումները Ադրբեջանի տարածքով նոր երկաթուղային երթուղով կանոնավոր են դարձել, հայտնել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Պավլովը 2025 թվականի արդյունքներն ամփոփող նիստում:
«Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման կապակցությամբ երկար տարիների ընթացքում 2025 թվականի նոյեմբերին Ռուսաստանից Հայաստան է անցել հացահատիկով բեռնված առաջին գնացքը։ Այժմ մատակարարումները դարձել են կանոնավոր։ Նախատեսում ենք այդ երթուղով հետագայում ևս զարգացնել փոխադրումները», - ասված է Պավլովի ելույթում, որը մեջբերել է ընկերության մամուլի ծառայությունը։