Թրամփ-Վենս վարչակազմի ջանքերի կարևորագույն արդյունքներից մեկը TRIPP նախագիծն է․ Ալիև

Մենք ոչ միայն հանել ենք Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, այլև ինքներս ենք սկսել նավթամթերքի արտահանումը Հայաստան։ Սա, ըստ էության, նշանակում է առևտրի և համագործակցության մեկնարկ։


Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ մամուլի համար արված համատեղ հայտարարության ժամանակ։


«Մեր տարածաշրջանում Թրամփ-Վենս վարչակազմի ջանքերի կարևորագույն արդյունքներից և առանցքային դրսևորումներից մեկը TRIPP նախագիծն է՝ «Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (Trump Route for International Peace and Prosperity) նախագիծը», — ընդգծել է երկրի ղեկավարը։