Աշխարհի հզորագույն պետության հետ ռազմավարական գործընկերության ձևավորումը մեզ համար մեծ պատիվ է. Ալիև

Վաշինգտոնում նախագահ Թրամփի հետ պատմական հանդիպումը և վեց ամիս առաջ սույն Խարտիայի մշակման նպատակով աշխատանքային խմբի ստեղծումը նոր հնարավորություններ են բացել երկկողմ համագործակցության համար։


Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ մամուլի համար արված համատեղ հայտարարության ժամանակ։


«Մեզ համար մեծ պատիվ է լինել աշխարհի հզորագույն պետության՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերը», — հավելել է երկրի ղեկավարը։