Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին տեսաուղերձ է հրապարակել՝ կոչ անելով քաղաքացիներին մասնակցել 1979 թվականի Իսլամական հեղափոխության տարեդարձին նվիրված ակցիաներին. այն նշվում է փետրվարի 11-ին: Այս մասին հաղորդում է Iran International-ը։
Նա կոչ է արել քաղաքացիներին մասնակցել երթերին՝
որպես «ազգային վճռականության դրսևորում», ընդգծելով, որ երկրի ուժը որոշվում է ոչ
թե ռազմական հզորությամբ, այլ «ժողովրդի կամքով և միասնությամբ»։
«Ազգային ուժը ավելի քիչ է կապված հրթիռների և ինքնաթիռների
հետ, ավելի շատ՝ ազգի կամքի և նրա դիմադրողականության հետ։ Դուք ցուցաբերել եք դիմացկունություն,
դուք ցույց եք տվել ձեր կամքը։ Դուք պետք է այն ցույց տաք նաև այլ պահերին»,- ասել
է նա։
Խամենեիի ուղերձը հնչել է մեկ օր անց այն բանից,
երբ նա 37 տարվա ընթացքում առաջին անգամ բաց է թողել ռազմաօդային ուժերի հրամանատարների
հետ ամենամյա հանդիպումը՝ խախտելով երկարատև ավանդույթը Միացյալ Նահանգների հետ լարվածության
սրման ֆոնին։