ORION 2026. Ֆրանսիան և դաշնակիցները սկսում են վերջին տարիների խոշորագույն զորավարժությունները

Ֆրանսիան և նրա դաշնակիցները սկսում են ORION 2026 զորավարժությունների ակտիվ փուլը, որոնցում ներգրավված կլինեն ավելի քան 12,000 զինծառայողներ։ Այս մասին հայտնում է Le Parisienպարբերականը։


Հրապարակման մեջ նշվում է, որ զինվորականների մեկ երրորդը ժամանել է Փարիզի դաշնակից այլ երկրներից։ Փետրվարի 8-ից ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում նրանք աստիճանաբար կտեղակայվեն Ֆրանսիայի տարածքում։


Զորավարժությունների շրջանակում կներգրավվեն նաև՝


  • 140 ինքնաթիռ և ուղղաթիռ,

  • Ավելի քան 1,200 անօդաչու թռչող սարք,

  • 2,150 միավոր տեխնիկա, ներառյալ զրահափոխադրիչներ և տանկեր,

  • «Շառլ դը Գոլ» ավիակիրը։


Ֆրանսիական կողմից ներգրավված են 12 նախարարություններ, քանի որ վարժանքները նախատեսում են տեղեկատվական անվտանգության ապահովում, հակազդեցություն էլեկտրամագնիսական սպառնալիքներին, ինչպես նաև արբանյակային հետախուզություն։