«Ֆրանսիան կարող է սահմանափակել տեսախաղերն ու ԱԲ չատերը դեռահասների համար». Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հնարավոր է համարել երեխաների և դեռահասների համար տեսախաղերի ու արհեստական բանականությամբ (ԱԲ) գործող չատերի նկատմամբ սահմանափակումների կիրառումը:


Brut YouTube-յան ալիքին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ առաջիկա երեք ամիսների ընթացքում իշխանությունները մտադիր են դիմել անկախ փորձագետների՝ տեսախաղերի և ԱԲ չատերի ազդեցությունը անչափահասների վրա գիտականորեն գնահատելու նպատակով:


Մակրոնի խոսքով՝ եթե մասնագետները հանգեն այն եզրակացության, որ նմանատիպ բովանդակությունը վնասակար է կամ վտանգ է ներկայացնում երեխաների և դեռահասների համար, Ֆրանսիան կառաջարկի համապատասխան կանոնակարգեր: «Կան բաներ, որոնք մենք չենք կարող վերահսկել: Այդ դեպքում մենք կառաջարկենք կանոններ», — ասել է Ֆրանսիայի նախագահը: