Ֆրանսիայի ԱԳ նախարարը կոչով դիմել է Իրանին

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն կոչ է արել Իրանի իշխանություններին ընդունել ԱՄՆ առաջարկները և զիջումների գնալ լարվածությունը նվազեցնելու համար։


«ԱՄՆ-ն պատրաստվում է հարված հասցնել Իրանին։ Նրանք Իրանին բանակցություններ են առաջարկել, և Իրանը պետք է օգտվի այս հնարավորությունից, համաձայնի խոշոր զիջումների և դիրքորոշման արմատական ​​փոփոխության», - BFMTV-ի եթերում ասոլ է նախարարը։