Ֆրանսիայի խորհրդարանը հաստատել է 15 տարեկանից ցածր երեխաների համար սոցիալական ցանցերից օգտվելու արգելքը

Այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատ) հաստատել է 15 տարեկանից փոքր դեռահասների համար սոցիալական ցանցերն արգելող օրինագիծը: Այս մասին հաղորդում է Figaro թերթը։


Հիշեցնենք, որ օրինագիծը ներկայացրել էր Վերածննդի կուսակցության անդամ Լոր Միլլերը։ Օրինագիծը կարգելի սոցիալական ցանցերն ու բջջային հեռախոսները ավագ դպրոցներում 15 տարեկանից փոքր երեխաների համար։


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ իր հերթին կոչ էր արել խորհրդարանին հնարավորինս արագ ընդունել սոցիալական ցանցերի մասին օրինագիծը, որպեսզի այն ուժի մեջ մտնի նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ։