Իրաքի արտգործնախարարը վաղը կայցելի Իրան

Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը վաղը կայցելի Իրան։


Ըստ աղբյուրների՝ այցի նպատակը տարածաշրջանային անվտանգության, երկկողմ հարաբերությունների և Վաշինգտոնի ու Թեհրանի միջև ուղիղ բանակցություններ կազմակերպելու Իրաքի ջանքերի քննարկումն է։


Այցի ընթացքում Հուսեյնը կհանդիպի իր իրանցի գործընկեր Արաղչիի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։