Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ, բավարարել է մեղադրող դատախազի միջնորդությունը և Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգել երկու ամսով։
Դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը, ըստ որի ազատության մեջ գտնվելու դեպքում Քոչարյանը կարող է խոչընդոտել նախաքննության ընթացքին։
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու հատկանիշներով։