ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունն առ այն, որ «Ռուսաստանը Ադրբեջանի հանցակիցն է և սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը»։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում Ֆրանսիայի նախագահին «ֆանտազյոր» է անվանել։ «Մակրոնը ֆանտազյոր է, ի՞նչ կարող եմ էլ ասել։ Այսպիսի բան ասելու համար պարզապես պետք է օժտված լինել հարուստ երևակայությամբ»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է Հայաստանի իշխանություններին դրդել իրավիճակի պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա։
Զախարովան հավելել է, որ Մոսկվան շատ լավ գիտի ֆրանսիական իշխանությունների հնարքները, և դա անվանել է հրահրող և սադրիչ բառապաշար։