Հիքմեթ Հաջիևը քննադատել է ԱՄՆ Կոնգրեսին՝ մեղադրելով կառույցին «փողի պաշտամունքի» համար
«Լոբբինգը, «փողի պաշտամունքը», բացահայտ սուտը և ռասիստական ատելությունը ադրբեջանցիների և այլոց նկատմամբ խաթարում են ԱՄՆ Կոնգրեսի հեղինակությունն ու համաշխարհային համբավը»:

Այս մասին X-ի (նախկին՝ «Թվիթեր») միկրոբլոգում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական-նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Կոռուպցիայի մասին լուրջ մեղադրանքներին պատասխանելու փոխարեն կոնգրեսական Մենենդեսը ստում է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին կեղծ տեղեկություններով և կեղծ լուսանկարներով:

Նկարում պատկերված տղամարդը մահացել է քաղցկեղից։

Հայերն իրենք դատաբժշկական նշանակալից ապացույցներ ներկայացնելուց հետո արդեն ամաչում են օգտագործել այս բացահայտ սուտը։ Նման լոբբինգը, «փողի պաշտամունքը», բացահայտ սուտը և ռասիստական ատելությունը ադրբեջանցիների և այլոց նկատմամբ խաթարում են ԱՄՆ Կոնգրեսի հեղինակությունն ու համաշխարհային հեղինակությունը: Սա ամոթ է»,- ասվում է Հաջիևի՝ մեղադրանքներով լեցուն հրապարակման մեջ։

Նա այս մասին գրել է՝ ի պատասխան Մենենդեսի ներկայացրած փաստերի առ այն, որ ԼՂ ում եղել է սովամահության դեպք, որի մեղավորն Ադրբեջանն է:

Խոսքը հետևյալ լուսանկարի մասին է