ԼՂ հարցով Թուրքիայի հետ խորհրդակցելը վատ գաղափար է. ֆրանսիացի պատգամավորը՝ Շառլ Միշելի հայտարարության մասին
Ղարաբաղի հարցով Թուրքիայի հետ խորհրդակցելը վատ գաղափար է, X-ի (նախկին twitter) իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն (Ֆրանսիա):

«Եվրախորհրդի նախագահը (Շառլ Միշելը), ըստ երևույթին, ականջալուր չի լինում Եվրախորհրդարանի դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հարցում: Ռուսաստանը չի ստեղծում խնդրի լուծում, իսկ Թուրքիայի հետ խորհրդակցելը վատ գաղափար է: Եվրոպական դիվանագիտությունը պետք է դադարեցնի իմպրովիզացիաները և հաստատակամություն դրսևորի», - գրել է Լուազոն: