Քաղաքացիակենտրոն լրատվություն
Օգոստոսի 30-ին Նախիջևանում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլին հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Մագդալենա Գրոնոն բարձր է գնահատել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև խաղաղության օրակարգի առաջմղման հարցերի շուրջ անցկացված բանակցությունների արդյունքները: Նա ընդգծել է Նախիջևանի ռազմավարական նշանակությունը, որը կարող է կապող օղակ դառնալ Եվրոպայի և Ասիայի միջև:
Կողմերը նաև մտքեր են փոխանակել ԵՄ կողմից տարածաշրջանային կապերին աջակցության և տրանսպորտային միջանցքի զարգացման հեռանկարների շուրջ: