Գերմանիան էլ է հակամարտության մեջ Ռուսաստանի հետ. Մերց

Գերմանիայի կանցլերը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը կդադարեցնի Ուկրաինայի դեմ պատերազմը, երբ լուրջ խնդիրներ ունենա տնտեսության և ռազմական ոլորտներում:


Ֆրիդրիխ Մերցի խոսքով՝ չնայած վերջին շրջանի դիվանագիտական ջանքերին՝ ռուսական ուժերը շարունակում են ագրեսիվ գործողությունները, և դա կարող է դեռ երկար տևել: Նա բարձր է գնահատել Կիևին ԵՄ աջակցությունը:


«Այնուհանդերձ, պետք է ավելի միասնական լինենք՝ թույլ չտալու Ռուսաստանին շարունակել պատերազմը»,- հավելել է պաշտոնյան:


Մերցի խոսքով՝ Բեռլինի արտաքին քաղաքական առաջնահերթությունը անվտանգությունը, խաղաղությունը և ազատությունն է։


Կանցլերը նաև հայտարարել է, որ Բեռլինն էլ հակամարտության մեջ է Ռուսաստանի հետ , քանի որ, ըստ նրա, Մոսկվան սոցիալական ցանցերի միջոցով փորձում է ապակայունացնել երկիրը:


Մոսկվան արձագանքել է Գերմանիայի կանցլերի հայտարարությանը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ֆրիդրիխ Մերցի խոսքերը որակել է որպես աբսուրդային:


Թարգմանությունը` 1lurer