Քաղաքացիակենտրոն լրատվություն
Թուրքիան արգելել է իսրայելական քաղաքացիական նավերին օգտվել իր նավահանգիստներից։ Թուրքական նավերը նույնպես չեն օգտվի Իսրայելի նավահանգիստներից, ասել է արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Աշխարհում չկա ոչ մի երկիր, որը պատժամիջոցների առումով ավելի հեռու գնա, քան Թուրքիան։ Մենք ամբողջությամբ դադարեցրել ենք առևտուրը Իսրայելի հետ։ Մենք փակել ենք մեր նավահանգիստները իսրայելական նավերի համար։ Մենք թույլ չենք տալիս թուրքական նավերին օգտվել Իսրայելի նավահանգիստներից։ Ես ընդգծում եմ, որ չկա որևէ այլ երկիր, որն ամբողջությամբ դադարեցրել է առևտուրը Իսրայելի հետ», - ասել է Ֆիդանը խորհրդարանում ելույթի ժամանակ։