Երեկ մենք տեսանք Կիևի վրա լայնածավալ հարձակումներ, ինչի հետևանքով տուժել է նաև եվրոպական պատվիրակությունը։ Բարեբախտաբար, ոչ ոք ֆիզիկապես չի տուժել: Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը Կոպենհագենում ԵՄ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների նիստից առաջ:
«Այս հարձակումները ցույց են տալիս, որ Պուտինը պարզապես ծաղրում է խաղաղության ցանկացած ջանք։ Ուստի մենք պետք է ուժեղացնենք ճնշումը Ռուսաստանի վրա, քանի որ նրանք միայն ճնշումն են հասկանում»,- հայտարարել է նա։
«Երկրորդ թեման, որը մենք այսօր կքննարկենք, ռազմական պատրաստականությունն է։ Ակնհայտ է, որ մենք ունենք հնարավորությունների տարբեր ոլորտներ, որտեղ մեզ անհրաժեշտ է ավելին անել, և ես ակնկալում եմ, որ անդամ պետությունները կստանձնեն առաջատար դեր այս ոլորտներում»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
Նրա խոսքով՝
կքննարկվեն նաև այլ թեմաներ։ Մերձավոր Արևելքում որևէ բարելավում չկա, «իսկ ինչ
վերաբերում է Իրանին, դուք գիտեք, որ երեկ սկսվեց հակառակ գործընթացը»։