Լեհաստանում F-16 է կործանվել, օդաչուն մահացել է

Լեհաստանի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը Ռադոմ քաղաքում ավիաշոուի նախապատրաստման ժամանակ կործանվել է։ Այս մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի կառավարության մամուլի քարտուղար Ադամ Շլապկան։


«Ռադոմում ավիաշոուի փորձի ժամանակ F-16 ինքնաթիռ է կործանվել։ Օդաչուն մահացել է»,- ասել է նա։


Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ թռիչքուղին, որին բախվել է ինքնաթիռը, ավերվել է։