Հայաստանում Եվրոպական միության առաքելության X միկրոբլոգում հայտնել են, որ ուժեղացված պարեկություն է իրականացնում առավել մտահոգող տարածքներում։
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․ «Մենք գիշեր-ցերեկ պարեկություն ենք իրականացնում հայ-ադրբեջանական սահմանագոտում և առճակատման գծում՝ վերահսկելու ցանկացած ռազմական իրադարձություն, ներառյալ՝ կուտակումներն ու կրակոցները:
ԵՄ քաղաքացիական առաքելությունն ուժեղացված պարեկություն է իրականացնում առավել մտահոգող տարածքներում՝ ԵՄ-ին իրավիճակի մասին տեղեկացնելու և լարվածությունը նվազեցնելու համար»: