Լաչինի միջանցքը պետք է հիմա վերաբացվի․ մյուս ճանապարհները, ինչպես օրինակ, Աղդամինը, կարող են բացվել որպես լուծման մի մաս, բայց ոչ որպես այլընտրանք․ Բորելը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարին
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Լաչինի միջանցքը պետք է հիմա վերաբացվի, մյուս ճանապարհներ, ինչպես օրինակ, Աղդամինը, կարող են բացվել որպես լուծման մի մաս, բայց ոչ որպես այլընտրանք, Ադրբեջանի արտգործնախարարի հետ զրույցից հետո X-ի (նախկին Twitter) իր էջում գրել է Եվրամիության արտգործնախարար Ժոզեֆ Բորելը։
«Ջեյհուն Բայրամովի հետ իմ հեռախոսազրույցում ես վերահաստատեցի իմ մտահոգությունը հումանիտար իրավիճակի առնչությամբ, որին բախվում են Ղարաբաղի հայերը», - նշել է Եվրամիության բարձր ներկայացուցիչը։
Ադրբեջանական կողմն առայժմ հեռախոսազրույցի մասին ոչինչ չի հաղորդել։
Ավելի վաղ Արցախից հայտնեցին, թե Ստեփանակերտը որոշել են թույլ տալ Աղդամով ռուսական բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ։