Թրամփը հայտարարել է, որ ցանկացած տարածքային խնդիր կարող է լուծվել միայն Ուկրաինայի հետ. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարճ մեկնաբանություններ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առցանց հանդիպումից հետո, այս մասին հաղորդում է France 24-ը։


Թրամփը հայտարարել է, որ տարածքային ցանկացած խնդիր կարող է լուծվել միայն Ուկրաինայի հետ։ Ելույթ ունենալով ֆրանսիական Լազուրե ափի Ֆորտ դը Բրեգանսոն քաղաքից՝ լրագրողներին ասել է Մակրոնը:  


Մակրոնը միաժամանակ նշել է, որ կցանկանար Ուկրաինայում հրադադարի հասնել Պուտինի հետ Ալյասկայում հանդիպման ժամանակ։