Մակրոնն ու իր կինը հայց են ներկայացրել բլոգերի դեմ, որը պնդում է, թե Բրիջիտ Մակրոնը փոխել է սեռը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կինը՝ Բրիջիթ Մակրոնը, դատական հայց են ներկայացրել բլոգեր Քենդիս Օուենսի դեմ, որը պնդում է, որ Ֆրանսիայի առաջին տիկինը տղամարդ է:


Ըստ AFP-ի, 218 էջանոց հայցադիմումը ներկայացվել է ԱՄՆ Դելավեր նահանգի դատարան: Հայցում նշվում է, որ Օուենսը տարածում է «անհեթեթ, զրպարտիչ և հորինված» տեղեկություններ:


Օուենսը, որը սոցիալական ցանցերում ունի միլիոնավոր հետևորդներ, բազմիցս հայտարարել է, որ Բրիջիթ Մակրոնը ժամանակին սեռափոխություն է կատարել: Նա նաև թողարկել է «Դառնալ Բրիջիթ» վերնագրով տեսանյութերի շարք:


Սոցիալական ցանցերում տարիներ շարունակ շրջանառվող դավադրության տեսությունը պնդում է, որ Ֆրանսիայի առաջին տիկինը ծնվել է Ժան-Միշել Տրոնյո անունով (որն իրականում նրա եղբոր անունն է): Այս տեսությունը որևէ ապացույցով հաստատված չէ: