Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ուկրաինան 2025 թվականին նախատեսում է շուրջ 60 միլիարդ դոլար ստանալ ԵՄ և ՆԱՏՕ անդամ երկրներից՝ ռազմական կարիքների ֆինանսավորման համար։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։
Նրա խոսքով՝ հաջորդ տարվա պաշտպանական բյուջեի ընդհանուր պահանջը կկազմի առնվազն 120 միլիարդ դոլար։
«Աշխատում ենք այլ երկրների հետ՝ դաշնակիցների աջակցությամբ ապահովելու այդ գումարի կեսը», — գրել է նախարարը։
Շմիգալի փոխանցմամբ՝ բանակցությունները արևմտյան գործընկերների հետ արդեն անցել են գործնական փուլ։