ԵՄ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչները այսօր կայացած նիստին համաձայնեցրել են հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթը, որը Լեհաստանը ցանկանում էր սահմանել ԵՄ Խորհրդում իր նախագահության ընթացքում (մինչև 2025 թվականի հունիսի վերջը), հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։
Ավելի վաղ փաթեթի հաստատումը արգելափակել
էին Սլովակիան և Հունգարիան, որոնք մտավախություն ունեին ԵՄ ռուսական
էներգակիրների ներմուծման արգելքի բացասական հետևանքներից։
«ԵՄ-ն հենց նոր հաստատեց Ռուսաստանի դեմ այսօրվա դրությամբ ամենախիստ պատժամիջոցների փաթեթներից
մեկը։ Մենք ավելի ենք կրճատում Կրեմլի ռազմական բյուջեն, պատժամիջոցների ցանկում
ավելացնում ենք ևս 105 ստվերային նավատորմի նավ և սահմանափակում ռուսական
բանկերի ֆինանսավորմանը հասանելիությունը»,- գրել է Կալլասը X սոցիալական ցանցում։
Այժմ կսկսվի ԵՄ երկրների կողմից պատժամիջոցների վերջնական
հաստատման ընթացակարգը նախարարական մակարդակով, որից հետո դրանք կհրապարակվեն ԵՄ
պաշտոնական ամսագրում և ուժի մեջ կմտնեն։
Ավելի վաղ նոր պատժամիջոցների առաջարկով
հանդես էր եկել Եվրոպական հանձնաժողովը։ Առաջարկվող միջոցների թվում են՝ պատժամիջոցներ
«Հյուսիսային հոսքի» դեմ, ռուսական նավթի գնի առաստաղի իջեցում, պատժամիջոցներ
ռուսական բանկային ոլորտի դեմ, նոր սահմանափակումներ ծովային նավերի նկատմամբ,
որոնք ԵՄ-ն կապում է ռուսական նավթի տեղափոխման հետ, և ռուսական էներգառեսուրսների
ԵՄ ներմուծման լիակատար արգելք։