Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Գերագույն ռադայի «Եվրոպական համերաշխություն» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի միջև խորհրդարանական նիստի ժամանակ տեղի է ունեցել լեզվակռիվ։ Այս մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները։
Գոնչարենկոն Ուկրաինայի նախագահին հարցրել է զինծառայողների հնարավոր դեմոբիլիզացիայի մասին։
«Մարտիկները տուն կվերադառնան, երբ Ուկրաինան հաղթի հակառակորդին։ Նրանք իսկապես արժանի են ռոտացիայի, երբ այնպիսիք,
ինչպիսին Գոնչարենկոն է, օգնեն նրանց ռազմաճակատում»,- պատասխանել է Զելենսկին։
Այս խոսքերից հետո պատգամավորը հուզականորեն արձագանքել է: «Պետք է խիղճ ունենալ»,- ասել է նա։