Իրանը դատապարտում է Իսրայելի հարվածները
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի վրա և միջազգային հանրությանը կոչ է անում վերջ դնել
Թել Ավիվի ագրեսիային: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ ղեկավար
Աբբաս Արաղչին Х սոցիալական ցանցի իր էջում։
Չորեքշաբթի օրը Իսրայելի պաշտպանության նախարար
Իսրայել Կացը սպառնացել էր «ցավոտ հարվածներով», եթե Սիրիայի կառավարությունը
չդադարեցնի Սուվեյդա շրջանում դրուզ համայնքի վրա հարձակումները։
«Ցավոք, դա կանխատեսելի էր։ Ո՞րն է լինելու հաջորդ մայրաքաղաքը։
Իսրայելի դաժան ռեժիմը սահմաններ չի ճանաչում և հասկանում է միայն մեկ լեզու։
Ամբողջ աշխարհը, մասնավորապես Մերձավոր Արևելքը, պետք է միավորվի՝ այս խելահեղ ագրեսիային վերջ դնելու համար։
Իրանը աջակցում է Սիրիայի ինքնիշխանությանը ու
տարածքային ամբողջականությանը և միշտ կաջակցի սիրիացի ժողովրդին»,- գրել է
Արաղչին։