Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է Իսրայելի «ստոր» հարձակումները Սիրիայի վրա

Թուրքիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտել է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա:


 

«Մենք վճռականորեն դատապարտում ենք Իսրայելի ստոր հարձակումները Սիրիայի, այդ թվում՝ Դամասկոսի վրա: Մենք կրկին հայտարարում ենք սիրիացի ժողովրդին մեր աջակցության մասին»,- ասվում է փաստաթղթում:


 

Թուրքիայի խորհրդարանն ընդգծել է, որ Իսրայելը, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքի նորմերը, ոտնձգություն է կատարում Սիրիայի տարածքային ամբողջականության նկատմամբ