Փարիզը չի միանա ԱՄՆ-ից զենք գնելու նախաձեռնությանը․ Politico

Ֆրանսիան մտադիր չէ մասնակցել ամերիկյան զենքն Ուկրաինա փոխանցելու նախաձեռնությանը, որն առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. և որը ֆինանսավորելու են եվրոպական երկրները։ Այդ մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։


Ըստ պարբերականի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վաղուց է հանդես գալիս առաջարկությամբ, որ եվրոպացիները խրախուսեն սեփական պաշտպանական արտադրությունը՝ զենք գնելով եվրոպական արտադրողներից:


«Փարիզը չի միանա Միացյալ Նահանգներից զենք գնելու նախաձեռնությանը»,- գրում է պարբերականը: