Եվրահանձնաժողովը (ԵՀ) Եվրամիության երկրներին է ներկայացրել 70 միլիարդ եվրո արժողությամբ ԱՄՆ ապրանքների ցանկ՝ պատասխան մաքսատուրքեր սահմանելու համար։ Այս մասին հայտարարել է առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը՝ ԵՄ արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարարների հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք անդամ երկրներին ենք ներկայացրել ԱՄՆ ապրանքների 70 միլիարդ եվրոյի ցանկը», - հստակեցրել է նա։
Ընդ որում, Շեֆչովիչն ընդգծել է, որ դրանց ներդրումը «հետաձգվել է մինչև օգոստոսի 1-ը»։
Մինչ այդ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան և ԵՀ-ն համաձայն չեն Վաշինգտոնի՝ ԵՄ-ի համար 30% դրույքաչափով մաքսատուրքեր սահմանելու որոշման հետ և հայտարարել էր Բրյուսելի կողմից հակաքայլերի նախապատրաստման արագացման մասին։
Հուլիսի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր օգոստոսի 1-ից Եվրամիությունից և Մեքսիկայից ապրանքների համար 30% մաքսատուրքեր սահմանելու մասին։ Նրա խոսքով՝ եթե այն երկրների իշխանությունները, որոնց վերաբերում է այս որոշումը, ընդունեն նմանատիպ որոշում, ապա Միացյալ Նահանգներն այդ «թիվը» կավելացնեն իրենց մաքսատուրքերին։