Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի քայլերը՝ ուղղված Հարավային Կովկասում կայունության հաստատմանը։ Այս մասին X-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։
«Եվրոպական
Միությունը աջակցում է Հայաստանի հավակնոտ բարեփոխումներին։ Մենք ողջունում ենք
Հայաստանի ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում կայունության հաստատմանը։ Վերջերս
ձեռք բերած ԵՄ-Հայաստան համագործակցության օրակարգը նոր գլուխ է բացում մեր
հարաբերություններում՝ ամրապնդելով տարածաշրջանային և տնտեսական կապերը։ Մենք
անհամբեր սպասում ենք, որ Հայաստանը 2026 թվականին հյուրընկալի Եվրոպական
քաղաքական համայնքի գագաթնաժողովը»,- նշել է Կոշտան իր հրապարակման մեջ։