ԵՄ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման հույս ունի. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման հույս ունի: Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական Միության խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ հանդիպման ժամանակ։


Ֆոն դեր Լյայենը ընդգծել է, որ Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունները ավելի քան երբևէ սերտ են դարձել։


Նա նշել է, որ Հայաստանը կարող է կարևոր դեր խաղալ Եվրոպայի ապագայում։