Թրամփի հատուկ ներկայացուցիչը այսօր ժամանել է Կիև

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը այսօր՝ հուլիսի 14-ին, ժամանել է Կիև: Երկաթուղային կայարանում Քելլոգին դիմավորելու կադրերը հրապարակել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը:


«Պաշտպանություն, անվտանգության ամրապնդում, զենք, պատժամիջոցներ, մեր մարդկանց պաշտպանություն, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև համագործակցության ամրապնդում՝ քննարկման շատ թեմաներ կան»,- գրել է Երմակը: