Իրանը մեր դեմ միջուկային ռումբ կկիրառի և կոչնչացնի մեզ․ Իսրայելի վարչապետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է Իրանի հետ ունեցած պատերազմին և նշել, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ««Հեզբոլլահի» անկումից և առանցքի փլուզումից հետո շտապեց հարստացված ուրանը զենքի վերածել»։



«Մենք դա տեսել ենք։ Մենք ասացինք, որ մեկ տարվա ընթացքում նրանք միջուկային ռումբ կունենան, և նրանք այն կկիրառեն։ Ի տարբերություն այլ միջուկային տերությունների, նրանք իսկապես կկիրառեն այն և կոչնչացնեն մեզ», - հայտարարել է Իսրայելի վարչապետը։