Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կեղծ անվան ներքո մասնակցել է եռամարտի մրցմանը, որտեղ տղամարդկանց ֆիթնեսի կատեգորիայում զբաղեցրել է երկրորդ տեղը: Այս մասին հայտնել է Ilta-Sanomat-ը։
Եռամարտի մրցաշարը տեղի է ունեցել Ֆինլանդիայի Յորոյնեն քաղաքում, իսկ հուլիսի 11-ը սպրինտ եռամարտի օրն է, գրում են լրագրողները: Նրանք հավելել են, որ AS խորհրդավոր անունը հայտնվել է սպրինտ եռամարտի մեկնարկային ցուցակում։
Պետության ղեկավարի մրցույթին մասնակցելու մասին լուրերը, որոնք սկսել էին տարածվել, հաստատվել են, երբ Ստուբը հայտնվել է մեկնարկային գծում, ասվում է հոդվածում։
Նշենք, որ նա լողացել է 500 մ, հեծանիվով անցել 20 կմ և 5 կմ տարածությունը վազել մեկ ժամից մի փոքր ավելի ժամանակում, նշում է պարբերականը: