Քաղաքացիակենտրոն լրատվություն
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի որոշմանը` հայտարարել է, որ ԵՄ-ն կընդլայնի իր գործընկերությունը այլ երկրների հետ։
«Մենք շարունակում ենք խորացնել մեր գլոբալ գործընկերությունները՝ ամուր արմատավորված կանոնների վրա հիմնված միջազգային առևտրի սկզբունքներում», – ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարության մեջ, այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց օգոստոսի 1-ից եվրոպական բոլոր արտահանման վրա լրացուցիչ 30% մաքսատուրքի սահմանման մասին։