Սիրիայի Լաթաքիա նահանգում մոլեգնող հրդեհները մոտեցել են Քեսաբի հայաբնակ գյուղերից մեկին

Հայաբնակ Քեսաբի առաջին գյուղ՝ Դյուզաղաջ հասած հրդեհը վերահսկողության տակ է վերցվել՝ հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը:


Տեղի հայ երիտասարդները, համագործակցելով Սիրիայի հրշեջ ու քաղաքացիական պաշտպանության ուժերի հետ տեղանքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման հարցերով, միասնաբար կրակը հետ են մղել:


Այս պահին հրդեհը դեռ ամբողջությամբ մարված չէ, սակայն գյուղի սահմաններից հեռու է, և նրա տարածումը կասեցվել է:


Գյուղացիներն անցել են իրենց բնականոն գործունեությանը՝ բերքահավաքի աշխատանքներին:


Դյուզաղաջի տներն ու պարտեզներն անցած գիշերվա հրդեհի հետևանքով չեն տուժել:


Գյուղը մարդկային ու նյութական կորուստներ չի կրել: