Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հռոմի պապ Լևոն 14-րդը ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որն Իտալիայում է՝ հուլիսի 10-ին մասնակցելու Ուկրաինայի վերակառուցման շուրջ միջազգային համաժողովին։
Ինչպես հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը, Հռոմի պապը ևս մեկ անգամ առաջարկել է Վատիկանում ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին՝ բանակցությունների համար։ Նա Զելենսկիի հետ քննարկել է շարունակվող հակամարտությունը և ընդգծել արդար և կայուն խաղաղ կարգավորման տարբերակներ գտնելու կարևորությունը։
Զելենսկին նաև հանդիպում կունենա Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի, ԱՄՆ նախագահի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով բանագնաց Քիթ Քելոգի հետ։