Իրանում իշխանափոխության հարցը պետք է որոշի իրանցի ժողովուրդը․ Նեթանյահու

Իրանում իշխանափոխության մասին որոշումը պետք է կայացնի իսլամական հանրապետության ժողովուրդը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Կարծում եմ՝ դա կախված է իրանցի ժողովրդից», - ընդգծել է նա։ 


Նեթանյահուն նաև նշել է, որ անհրաժեշտ է մշտապես հետևել իրավիճակին, որպեսզի հրեական պետությանը անհրաժեշտ չլինի կրկնել Իրանի դեմ ռազմական գործողությունը։ Միաժամանակ, քաղաքական գործիչը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք համարում է հակամարտությունը ավարտված։


Սա այս տարի երկու երկրների ղեկավարների երրորդ երկկողմ հանդիպումն է։


Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Իսրայելը ընդունել է Գազայում ժամանակավոր 60-օրյա զինադադարի առաջարկը։ Նա նաև սպառնացել էր արմատական պաղեստինյան «Համաս» շարժմանը, որ հրադադարից հրաժարվելու դեպքում խմբավորման համար «միայն ավելի վատ կլինի»։