ԵՄ-ն հույս ունի խուսափել մաքսատուրքերից. Ֆոն դեր Լայնը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը «լավ մտքերի փոխանակում» են ունեցել։ Այս մասին հայտնել են Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից։


Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ԵՄ-ի նպատակը շարունակում է մնալ Վաշինգտոնի հետ առևտրային համաձայնության հասնելը մինչև հուլիսի 9-ը։


«Մենք ցանկանում ենք համաձայնության հասնել ԱՄՆ-ի հետ։ Մենք ցանկանում ենք խուսափել սակագներից։ Մենք ձգտում ենք փոխշահավետ արդյունքների, այլ ոչ թե երկու կողմերի համար էլ կորուստների», - ասել է ներկայացուցիչը լրագրողներին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ։