Ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու դեպքում ԵՀ-ի ողջ կազմը հրաժարական կտա․ Politico

Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին անվստահություն հայտնելու քվեարկությունը, որը նախաձեռնվել է COVID-19-ի պատվաստանյութերի գնումների ժամանակ կոռուպցիայի կասկածների պատճառով, հնարավոր է՝ բավարար աջակցություն չստանա։ Սակայն, դրա հավանության դեպքում, ամբողջ Եվրահանձնաժողովը ստիպված կլինի հրաժարական տալ։ Այս մասին հուլիսի 3-ին հայտնել է Politico պարբերականը։


«Այս փուլում քվեարկությունը հիմնականում խորհրդանշական բնույթ ունի։ Քաղաքական խմբերի մեծ մասն արդեն հայտնել է, որ կքվեարկի անվստահության քվեի դեմ, սակայն այն ընդգծում է Բրյուսելում նրա նկատմամբ աճող դժգոհությունը՝ մի շարք վիճահարույց քայլերի և սկանդալների շարքից հետո», — ասվում է հրապարակման մեջ։


Նշվում է, որ ֆոն դեր Լյայենը պետք է ելույթ ունենա երկուշաբթի՝ Ստրասբուրգում կայանալիք բանավեճերի ժամանակ, որտեղ խորհրդարանականները կքննարկեն նրա ղեկավարությունը։


Անվստահության քվեի նախաձեռնողը Ռումինիայի աջակողմյան պատգամավոր Գեորգե Պիպերեան է։ Նա ֆոն դեր Լյայենին մեղադրել է կոռուպցիայի մեջ՝ վկայակոչելով նրա և Pfizer-ի գլխավոր տնօրեն Ալբերտ Բուրլայի միջև 2021 թվականի նամակագրությունը։ 


Պատգամավորի խոսքով՝ ֆոն դեր Լյայենը ոչ պաշտոնական բանակցություններ է վարել COVID-19 պատվաստանյութերի մատակարարումների շուրջ՝ մանրամասները թաքցնելով հանրությունից և եվրոպական ինստիտուտներից։