Ուկրաինայի սպառազինության պաշարները կբավարարեն միայն մինչև այս ամառվա վերջ, որից հետո կարող է առաջանալ «կրիտիկական բաց», որը եվրոպական երկրները դեռ պատրաստ չեն ինքնուրույն լրացնել, գրում է Bild-ը։
PAC-3 մատակարարումների դադարեցումը հատկապես կրիտիկական է․ դրանք միակ հրթիռներն են, որոնք ի վիճակի են հուսալիորեն որսալ Պուտինի բալիստիկ հրթիռները՝ Գերմանիայի կողմից մատակարարվող Patriot համակարգերի միջոցով։


F-16 կործանիչների համար AIM-7 հրթիռների դադարեցումը Ուկրաինային կզրկի ռուսական «Շահեդ» անօդաչու սարքերի դեմ պայքարի կարևոր միջոցից, որոնք ամեն օր հարվածներ են հասցնում Ուկրաինային։
Bild-ը գրում է՝ Մատակարարումների դադարեցումը երկու հիմնական խնդիր է ստեղծում՝ բարդացնում է քաղաքացիական բնակչության և կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությունը, ինչպես նաև սպառնում է ռազմաճակատի կայունությանը։