Ֆրանսիան պատրաստվում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձև ներկայացնել Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով. Le Figaro
Ֆրանսիան պատրաստվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձև ներկայացնել Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով։ Այս մասին գրել է ֆրանսիական հեղինակավոր Le Figaro պարբերականը։

Ինչպես նշել է պարբերականը, բանաձևի նպատակն է օգնել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, որոնք սովի եզրին են հայտնվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով։

Բացի դրանից, ըստ պարբերականի, հաջորդ շաբաթ Փարիզը և Ֆրանսիայի խոշոր տարածաշրջանները հումանիտար ավտոշարասյուն կուղարկեն Հայաստան։
ԼՂ 120 հազար մարդկանց կյանքը գտնվում է ՄԱԿ-ի ԱԽ ձեռքերում, գրել է Le Figaro-ն: Հոդվածագիրը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները զրկված են սննդից, դեղորայքից, բենզինից: Այնտեղ պարբերաբար անջատում են էլեկտրականությունը, ջուրը, ինտերնետը։