Եթե Իսրայելը չխախտի հրադադարի ռեժիմը, Իրանը նույնպես կպահպանի այն. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է պահպանել հրադադարը, եթե Իսրայելը չխախտի այն: Նա ասել է, որ Թեհրանը բաց է հակամարտությունը կարգավորելու բանակցությունների համար:


«Եթե սիոնիստական ռեժիմը չխախտի հրադադարը, ապա Իրանը նույնպես չի խախտի այն։ Մենք պատրաստ ենք Իրանի ժողովրդի օրինական իրավունքների իրացման բանակցություններին՝ սեղանի շուրջ»,- ասել է նա Մալայզիայի վարչապետի հետ հեռախոսազրույցում։