Քաղաքացիակենտրոն լրատվություն
Պենտագոնը հայտարարել է, որ Իրանի կողմից Քաթարում ԱՄՆ ռազմական բազայի վրա հրթիռային հարձակման ժամանակ ԱՄՆ անձնակազմից ոչ ոք չի տուժել։
«Կարող եմ հաստատել, որ Ալ-Ուդեյդի ավիաբազան այսօր հարձակման է ենթարկվել Իրանից արձակված փոքր և միջին հեռահարության բալիստիկ հրթիռներով։ Այս պահին ԱՄՆ կողմից կորուստների մասին հաղորդումներ չկան»,– հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԱՄՆ ռազմական գերատեսչության աշխատակցին։
The New York Times-ի տվյալներով՝ Իրանը նախազգուշացրել է Քաթարի պաշտոնյաներին ԱՄՆ բազայի վրա հարձակման մասին։ Լրագրողների տվյալներով՝ Թեհրանին անհրաժեշտ էր «խորհրդանշական» պատասխան հարված հասցնել ամերիկյան ռազմական օբյեկտներին, սակայն այնպես, որ հնարավորություն մնար լարվածության թուլացման համար։