Ռուսաստանը չի կարող միջնորդ լինել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության մեջ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գրենլանդիա կատարած իր այցի ժամանակ, հաղորդում է Reuters-ը։
«Ես չեմ հավատում,
որ Ռուսաստանը, որը ներկայումս ներգրավված է բարձր ինտենսիվության հակամարտության
մեջ և արդեն մի քանի տարի է՝ որոշում է չհետևել ՄԱԿ-ի կանոնադրությունը, կարող է
միջնորդ լինել»,- ասել է Մակրոնը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն
միտքը, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը կարող է միջնորդ դառնալ Իսրայելի
և Իրանի միջև։
Մակրոնը նաև հայտնել է, որ Փարիզը չի օգնել Իսրայելին որևէ «պաշտպանական
գործողությունում», քանի որ «համապատասխան հայցեր» չեն եղել: Նա նախկինում խոստացել էր, որ եթե Իսրայելը դիմի, Ֆրանսիան կտրամադրի պաշտպանական աջակցություն:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և
Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված
իրավիճակը։ Դրանից հետո Թրամփը հայտնել է Պուտինի հայտարարած պատրաստակամության
մասին՝ միջնորդ դառնալու Իրանի և
Իսրայելի միջև հակամարտության կարգավորման գործում։ Թրամփը նշել է, որ «բաց է»
Մոսկվայի կողմից միջնորդության համար։