Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանի միջուկային ծրագրի խնդիրը պետք է լուծվի բանակցությունների սեղանի շուրջ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Իրանի գործընկերոջ՝ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցից հետո։
«Իրանական միջուկային ծրագիրը լուրջ հարց է, որը պետք է կարգավորվի բանակցությունների ճանապարհով»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Մակրոնը։
Վերջինս տեղեկացրել է, որ Փեզեշքիանին կոչ է արել հնարավորինս շուտ վերադառնալ բանակցություններին՝ «համաձայնության գալու համար, որը իրավիճակի լիցքաթափման միակ միջոցն է»։