Ֆոն դեր Լայենը կոչ է անում պահպանել տարածաշրջանային կայունությունը

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ։ Նա կոչ է արել հակամարտության երկու կողմերին «գործել առավելագույն զսպվածությամբ և աշխատել իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ»։


«Ես Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ խոսեցի Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման մասին։ Ես կրկին նշեցի, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության և իր ժողովրդին պաշտպանելու իրավունք: Միևնույն ժամանակ, տարածաշրջանային կայունության պահպանումը կենսական նշանակություն ունի», – գրել է ֆոն դեր Լայենը X-ի իր էջում:


Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը հավելել է, որ դիվանագիտական ​​ջանքերը կարևորագույն նշանակություն ունեն հետագա սրացումը կանխելու համար։