Նիդերլանդներում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 29-ին

Նիդերլանդներում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 29-ին։


Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ջուդիթ Աութերմարկը։


Նիդերլանդների վարչապետ Դիկ Շոֆի կաբինետը փլուզվեց, երբ ծայրահեղ աջակողմյան Ազատության կուսակցության առաջնորդ Գերտ Վիլդերսը հետ կանչեց իր նախարարներին միգրացիոն քաղաքականության հետ կապված տարաձայնությունների պատճառով։


Արտահերթ ընտրությունները հայտարարվել են չորս կուսակցությունների կոալիցիայի ձևավորումից մեկ տարի էլ չանցած։