Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հունիսի 7-ի գիշերը Խարկովը ենթարկվել է ամենաուժեղ հարձակմանը՝ լայնամասշտաբ պատերազմի ընթացքում։
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ քաղաքը ենթարկվել է ամենախոշոր հարձակմանը պատերազմի սկզբից ի վեր։ Նրա խոսքով՝ քաղաքում մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել առնվազն 40 պայթյուն։
Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել միաժամանակ հրթիռներով, «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով և կառավարվող ավիացիոն ռումբերով (ԿԱԲ)։
Տերեխովը նաև նշել է, որ Հարկովի Օսնովյանսկի շրջանում հարված է հասցվել բազմաբնակարան շենքին, որի հետևանքով 6-9-րդ հարկերում բնակարաններ են այրվել։ Նախնական տվյալներով՝ բնակարաններում կարող են լինել մարդիկ։
Տեղական լրատվամիջոցները հրապարակել են տեսանյութեր, որոնք ցույց են տալիս հարձակման հետևանքները։